Օրեր առաջ Նանջինգի պատանեկան Օլիմպիադայից վերադարձած բռնցքամարտուհի Անուշ Գրիգորյանն armsport.am-ի հետ զրույցում խոսեց իր մրցելույթների, Օլիմպիական ընտրանու եւ ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ:
-Անուշ, ի՞նչ տպավորություններ ունեք Օլիմպիադայից:
-Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված. հաճելի էր Հայաստանը ներկայացնելը եւ մասնակցելը նման յուրահատուկ մրցումներին:
-Ո՞րն էր Նանջինգում Ձեր ապրած ամենաերջանիկ պահը:
-Կառանձնացնեմ Հակոբ Մկրտչյանի չեմպիոնական մոտեցումը. այդ հաղթական պահերն ամենաուրախալին էին ինձ համար:
-Անդրադառնանք Ձեզ. վստահ մեկնարկեցիք, բայց մնացիք առանց մեդալի. ի՞նչը խանգարեց հաջողության հասնելուն:
-Դժվար է ասել, թե ինչը խանգարեց. գուցե չեմ մտածել այդ ուղղությամբ, քանի որ միտված եմ ապագային: Ես հասկացա, որ պետք է ավելի շատ մարզվեմ եւ լավագույնս պատրաստ լինեմ առաջիկա մրցումներին:
-Անձամբ Ձեզ ի՞նչ տվեց Նանջինգի Օլիմպիադան:
-Ինձ տվեց պայքարելու մի նոր հատկություն… այն ինձ ավելի ուժեղ դարձրեց եւ անպայմանորեն դրական առումով կազդի իմ կարիերայի վրա:
-Երբ վերադարձաք Հայաստան, սպասո՞ւմ էիք նման ջերմ ընդունելության:
-Այո, սպասում էի. իմ ընկերների համար տարբերություն չկա, ես հաղթանակով եմ վերադրձել, թե ոչ: Նրանց համար ես միշտ հաղթող եմ…
-Որպես վերջաբան՝ կխոսե՞ք առաջիկա պլաններից:
-Առաջիկա պլաններս կապված են միմիայն մարզումներիս հետ, որպեսզի բարձր մակարդակով ներկայանամ մրցումներին: Ցանկանում եմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին:

正在翻譯中..